10 սխալ, որի արդյունքում կյանքը կարող է վեր ածվել մղձավանջի
Կյանքը հաճախ այնքան բարդ ու սարսափելի է թվում, որ ակամա հարց ես տալիս "Իսկ արժե այսպես ապրել?Ես երևի այս կյանքի համար չեմ ստեղծված, իմ մոտ ամեն ինչ վատ է ու ես ոչինչ ճիշտ չեմ անում"...
Հավատացեք դա միայն ձեձ հետ չի պատահում :Եթե դեմ չեք ես մի քանի խորհուրդ, որ կօգնի ձեզ "ճիշտ ու թեթև ապրել"
Հավատացեք դա միայն ձեձ հետ չի պատահում :Եթե դեմ չեք ես մի քանի խորհուրդ, որ կօգնի ձեզ "ճիշտ ու թեթև ապրել"
Այսպիսով 10 հիմնական սխալները, որոնք խանգարում են գոհ ու երջանիկ ապրել
2. Դուք ձեր վրա եք վերցնում շրջապատող մարդկանց զգացմունքների համար պատասխանատվությունը կարծելով, որ դուք մեղավոր եք ձեր հարազատի ապրումների համար և ուղղակի պարտավոր եք շտկել իրավիճակը
3. Դուք համարում եք, որ միայն եսասեր, էգոիստ մարդիկ են մտացում իրենց մասին, իսկ պարկեշտ մարդը պարտավոր է նախ հոգ տանել ուրիշների մասին:
4. Դուք միշտ փորձում եք անել ոչ թե այն, ինչ ուզւոմ եք ինքներդ, այլ այն, ինչ ուրիշներն են ձեզնից սպասում, հուսալով, որ ձեզ կգովաբանեն:
5. Դու ուղղակի համոզված եք, որ տաղանդն Աստծո շնորհ է, այն կամ կա, կամ` չկա, և դուք պարզապես դատապարտված եք անել այն, ինչ անում են բոլոր անտաղանդ մարդիկ` առանց բողոքելու:
6. Հաճախ դուք զբաղվում եք որևէ գործով ոչ թե նրա համար որ դա ձեզ հոգեհարազատ է, այլ պարզապես այդ գործը պատկառելի է, "պրեստիժային" կամ դրանով զբաղվել են նաև ձեր ծնողները և այն բավականին եկամտաբեր է:
7. Դուք վախենում եք, որ ձեզ կդատապարտեն, կամ կդադարեն հարգել ու անգամ սիրել, եթե իմանան, թե իրականում ինչպիսին եք դուք: եկեք համաձայնենք, որ հոգու խորքում մենք ինքներս մեզ չենք սիրում ու ընդունում, բայց արի ու տես, երազում ենք, որ պիտի հայտնվի մեկը, ով կանի դա, կսիրի կընդունի մեզ այնպիսին, ինչպիսին կանք, ու սպասելով այդ ճակատագրական հանդիպմենը հաճախ ինքներս էլ մոռանում ենք, թե ինչպիսին ենք մենք ու ինչպիսին և ով ենք մենք իրականում:
8. Ձեր համար անչափ կարևոր է ապացուցել բոլորին, որ դուք ճիշտ եք, արդյունքում դուք այնքան էներգիա եք ծախսում արդարանալու և ձեր ճշմարտացիությունը հիմնավորելու վրա, որ իրավապաշտպանների մի ողջ բանակ կնախանձեր:
9. Դուք վախենում եք միայնությունից, մտացում եք, որ եթե սկսեք անել այն, ինչ ցանկանում եք, մարդիկ ձեզ կհամարեն "ցնդած" և երես կթեքեն: Հաճախ արտաքինից անգամ ինքնավստահ ու հպարտ մարդկանց մոտ հանդիպում են այնպիսի մանկական վախեր, ինչպիսիք են "ինձ մենակ կթողնեն", "ինձնից երես կթեքեն", "ինձ կվռնդեն", "ինչ կլինի ինձ հետ այդ ժամանակ"
10. Դուք կարծում եք, որ ձեր տարիքում դեռ "շուտ է" կամ "արդեն ուշ է" ինչ որ բան փոխել"
Ապրեք թեթև, ինքներդ ձեր համար, կյանքը մեկն է,
Սիրեք ու գնահատեք ինքներդ ձեզ և մարդիկ կանեն նույնը,
Ժպտացեք աշխարհին, մարկանց, ճակատագրին և
ճակատագիրը կժպտա ձեզ:
Եղեք Երջանիկ